Մեդվեդև․ Կիևի բանականության վրա հույս դնելն անիմաստ է

328

Կիևի բանականության և քաղաքական կամքի վրա հույս դնելն անիմաստ է, միակ հույսը նրան խրախուսող երկրների խելամտությունն ու ինքնապաշտպանական բնազդն է, հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։

ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Բելգիայի անվտանգությունը ՆԱՏՕ-ի համար ավելի կարևոր է, քան Ուկրաինայի ճակատագիրը, նրանք կուլ կտան Ռուսաստանի կողմից ցանկացած զենքի օգտագործումն այս հակամարտությունում, կարծում է Մեդվեդևը։

 «Ոչ ավելի։ Միջուկային ապոկալիպսիսում անդրօվկիանոսյան և եվրոպական երեսպաշտները մտադիր չեն զոհվել։ Դրա համար էլ կուլ կտան ցանկացած զենքի օգտագործումն այս հակամարտությունում»,- հայտարարել է նա։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը ենթադրում է, որ «ժամանակակից զենքերի մատակարարումը արևմտյան երկրների համար պարզապես բիզնես է, իհարկե՝ մեր հանդեպ ատելության խտացմամբ»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըATP. Լավագույն տասնյակ
Հաջորդ հոդվածըՀայտնի է առաջիկա Էլ Կլասիկոյի անցկացման օրն ու ժամը