Մեդվեդև․ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանվել ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային

273

Աշխարհը կանգնած է գլոբալ հակամարտության շեմին, եթե Վաշինգտոնը ցանկանում է Մոսկվայի պարտությունը։ Ռուսաստանը կպաշտպանվի ցանկացած միջոցներով, այդ թվում՝ միջուկային զենքով, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Բոլոր խելամիտ ուժերի համար ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ը Ռուսաստանի պարտությունն է ցանկանում, ապա մենք կանգնած ենք համաշխարհային հակամարտության շեմին։ Եթե ԱՄՆ-ը Ռուսաստանի պարտությունն է ցանկանում, ապա մենք իրավունք ունենք պաշտպանվելու ցանկացած զենքով, այդ թվում՝ միջուկային»,- չորեքշաբթի գրել է նա իր Telegram ալիքում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ պետդուման օրենք է ընդունել ՌՀՍԿՊ-ին Ռուսաստանի մասանկցությունը կասեցնելու մասին
Հաջորդ հոդվածըՆեթանյահու․ Իրանին միայն ռազմական սպառնալիքը կզսպի միջուկային զենք ստանալուց