Մեդվեդև․ ՌԴ–ն իրավունք ունի միջուկային զենք կիրառելու

375

Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա՝ միջուկային զենք հայտնվի իր թշնամի հարևանների, օրինակ՝ Ուկրաինայի մոտ, այսօր հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Մենք ամեն ինչ կանենք, որ թույլ չտանք՝ միջուկային զենք հայտնվի մեզ թշնամի հարևանների մոտ։ Օրինակ՝ նացիստական Ուկրաինայի, որին այսօր ուղղակիորեն կառավարում են ՆԱՏՕ-ի երկրները»,- իր Telegram-ալիքում գրել է Մեդվեդևը։

Ընդ որում՝ Մեդվեդևը համոզված է, որ «անիմաստ է հույս կապել Կիևի ռեժիմի խելամտության և քաղաքական կամքի հետ»։  «Իսկ, այ, նրան խրախուսող թշնամական երկրների առողջ բանականությունը և ինքնապաշտպանական բնազդը թույլ հույսի տեղ թողնում են։ Նրանք հասկանում են՝ եթե Ռուսաստանի դեմ սպառնալիքներն անցնեն անվտանգության հաստատված սահմանները, մենք ստիպված կլինենք պատասխանել։ Առանց որևէ մեկի թույլտվությունը խնդրելու, առանց երկար-բարակ քննարկումների։ Եվ սա հաստատ բլեֆ չէ»,– եզրափակել է Մեդվեդևը։

Ըստ նրա՝ ՌԴ-ն իրավունք ունի կիրառելու միջուկային զենք, «եթե դա անհրաժեշտ լինի։ Նախապես սահմանված դեպքերում»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿայացել է Սինձո Աբեի հուղարկավորության արարողությունը
Հաջորդ հոդվածըՊեսկով․ Պուտինն Էրդողանին ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է բանակցելու