‘Մեծ Բրիտանիայի թագուհին իր տոնական ճառում հաշտության կոչ է արել’

815

Իր ավանդական տոնական հեռուստաուղերձում Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ն ընդգծել է մարդկանց միջև հաշտության և համաձայնության կարևորությունը:

Թագուհին խոսել է սեպտեմբերին Շոտլանդիայի անկախության հանրաքվեի մասին՝ նշելով, որ դրա արդյունքները ոմանց խիստ հիասթափեցրին, իսկ ոմանց էլ  խիստ թեթևություն բերեցին, և այդ մարդկանց միջև կամուրջներ գցելը ժամանակ է պահանջում: Ելիզավետա II-ը նաև հարգանքի տուրք է մատուցել այն օրվան, երբ գերմանացի և բրիտանացի զինվորները դադարեցրել են կրակը 1914 թ. Սուրբ Ծննդյան ժամանակ:

«Երբեմն թվում է, թե հաշտության հնարավորությունները չափազանց սակավ են…սակայն Ծննդյան տոների օրերին զինադադարը հիշեցնում է այն մասին, որ խաղաղությունն ու բարի կամքն օժտված են ամուր ուժով»,- ասել է թագուհին: Նա իր ելույթում նաև ընդգծել է, որ Հիսուս Քրիստոսի օրինակը մեզ սովորեցնում է հարգել և գնահատել բոլոր մարդկանց՝ անկախ նրանց հավատից կամ դրա բացակայությունից:

Ավելի վաղ թագավորական ընտանիքը մասնակցել է Ծննդյան տոների պատարագին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սաուդցի կին-վարորդներին կդատեն որպես ահաբեկիչների’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմին սպասվում են էլեկտրականության մշտական անջատումներ’