‘Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը՝ Սկրիպալի թունավորման մասին. «Դա լկտի ու հանդուգն քայլ էր»’

2239

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Էմբեր Ռադը Բրիտանիայի տարածքում նյարդակաթվածահարող նյութի կիրառումը, որի օգնությամբ մահափարձ է կատարվել ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ, անվանել է լկտի ու հանդուգն քայլ: Նախարարը խոստացել է, որ Մեծ Բրիտանիան ամենավճռական պատասխանը կտա հանցագործներին, ովքեր պատասխանատվություն են կրում այդ հարձակման համար:

Ռադը տեղեկացրել է, որ մահափորձը կատարվել է շատ հազվագյուտ թունանյութի օգնությամբ, և ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներն այժմ փորձում են պարզել դրա ծագումը:

Փորձագետներն արդեն ճշտել են, թե դա ինչ թույն է, սակայն հետաքննության շահերից ելնելով՝ առայժմ չեն հրապարակում այդ տվյալը: Ըստ երևույթին՝ դա շատ ավելի հազվադեպ հանդիպող թույն է, քան զարին գազը, որը կիրառվել է Սիրիայում քիմիական գրոհների ժամանակ և Տոկիոյի մետրոյում 1995 թ.: Ամենայն հավանականությամբ՝ դա VX է՝ նյարդակաթվածահարող թույն, որի օգնությամբ անցյալ տարի սպանվեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայրը:

Սկրիպալն ու իր դուստրը, նախկինի պես, ծայրահեղ ծանր վիճակում են:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է` անձրեւի’
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուսում կանցկացվի կին քաղաքական առաջնորդների գագաթնաժողովը’