‘Վիլնյուսում կանցկացվի կին քաղաքական առաջնորդների գագաթնաժողովը’

2070

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, որն Աշխարհի կին առաջնորդների խորհրդի նախագահն է, նախաձեռնել է հունիսի 6-8-ը Վիլնյուսում անցկացնել կին քաղաքական գործիչների ամենամյա գագաթնաժողովը, հաղորդել է նախագահական նստավայրի մամլո ծառայությունը:

Նախագահական նստավայրի տվյալներով՝ հունիսին Լիտվա կժամանեն Խորվաթիայի և Մալթայի նախագահները, Իսլանդիայի վարչապետը և պետությունների այլ գործող և նախկին ղեկավարներ, որոնք միավորված են Աշխարհի կին առաջնորդների խորհրդում:

Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովը կլինի թվով յոթներորդը: Գագաթնաժողովը ամեն տարի անցկացվում է տարբեր երկրներում:

Փոխանցում է ria.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը՝ Սկրիպալի թունավորման մասին. «Դա լկտի ու հանդուգն քայլ էր»’
Հաջորդ հոդվածը‘Լարսը փակ է’