‘Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի թեկնածուների թիվը հասել է տասներեքի’

1106

Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության ղեկավարի, հետևաբար՝ նաև  երկրի վարչապետի պաշտոնի հավակնորդների թիվը հասել է տասներեքի: Կիրակի օրն առավոտյան Sky News հեռուստաալիքի եթերից իր վարչապետական հավակնությունների մասին հայտարարել է պահպանողական պատգամավոր, բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության հարցերով նախկին փոխնախագահ Սեմ Ջիման, հաղորդել է ТАСС-ը:

Հիշեցնենք. մայիսի 24-ին Բրիտանիայի վարչապետ և պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարեց, որ հունիսի 7-ին հրաժարական կտա, քանի որ չի կարողացել իրականացնել երկրի ելքը ԵՄ-ից: Նա կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ կուսակցությունը նոր առաջնորդ չի ընտրել: Այդ գործընթացը պետք է սկսվի հունիսի 10-ին և ավարտվի հունիսի երկրորդ կեսին:

Ջիման ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ կրկնակի հանրաքվե անցկացնելու կողմնակից է: Նրա կարծիքով՝ դա փակուղուց դուրս գալու (որում հայտնվել է Brexit-ի գործընթացը) և «պառակտված երկիրը միավորելու» միակ միջոցն է:

Փոխանցում է newsru.com-ը:

 

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն Զարուհի Բաթոյանի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի տարածման վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Սալվադորի ամենաերիտասարդ նախագահը’