‘Սալվադորի ամենաերիտասարդ նախագահը’

1197

Հոգ տանել երկրի մասին՝ ինչպես հոգ կտանես «հիվանդ երեխային», «բուժել» նրան աղքատությունից ու բռնություններից, որոնք մարդկանց ստիպում են զանգվածաբար լքել Սալվադորը. այսպիսի խոստումներ է տվել կենտրոնամերիկյան հանրապետության նոր առաջնորդը:

Նայիբ Բուկելեն, որ նախագահական ընտրություններում հաղթել է փետրվարին, շաբաթ օրը պաշտոնապես ստանձնել է պետության ղեկը:

«Մեր երկիրը հիվանդ երեխայի է նման: Մենք բոլորս պարտավոր ենք հոգ տանել նրան: Նաև դառը դեղահաբեր ընդունել: Մենք պետք է մի քիչ համբերենք, մի քիչ ցավոտ է լինելու: Բայց մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք երկրի համար, պետք է միավորվենք և առաջ մղենք մեր զավակին, մեր ընտանիքի անդամին՝ Սալվադոր պետությունը»:

37-ամյա Բուկելեն մայրաքաղաքի նախկին քաղաքապետն է, նա ներկայացնում է ընդդիմադիր «Մեծ դաշինք՝ հանուն ազգային միասնության» կուսակցությունը: Բուկելեն Սալվադորի նորագույն պատմության ընթացքում ամենաերիտասարդ նախագահն է:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի թեկնածուների թիվը հասել է տասներեքի’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Կամակորությունը զվարճալի է մանուկների միջավայրում պաղպաղակ ուտելիս’