‘Մեծ Բրիտանիայի վարչապետն անդրադարձել է Մոուրինյոյի պաշտոնանկությանը’

1071

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությանը՝ հայտնելով ափսոսանք եւ նշելով մի քանի հարյուր հազար թափուր աշխատատեղերի մասին, հաղորդում է dailymail- ը:

«Վարչապետի համար միշտ տխուր է, երբ որեւէ մեկն աշխատանք է կորցնում: Միեւնույն ժամանակ, վիճակագրության համաձայն, Մեծ Բրիտանիայում կա մոտ 740 հազար թափուր աշխատատեղ»,- ասվում է Քեմերոնի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին «Չելսին» հեռացրել է 54-ամյա Մոուրինյոյին, որի գլխավորությամբ թիմն անցած մրցաշրջանում նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, սակայն ընթացիկ առաջնության 16 տուրից հետո 15 միավորով 16-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘«BBC». Մոուրինյոն պաշտոնանկությունից առաջ ակնարկել է թիմում առկա «փտած խնձորների» մասին’
Հաջորդ հոդվածը‘ Թիերի Անրի. ««Չելսին» հեռացրեց իր պատմության և ֆուտբոլի լավագույն մարզիչին»’