‘Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից դուրս գալու հարցով կարող է հանրաքվե անցկացվել’

780

Մեծ Բրիտանիայում ընթացիկ տասնամյակի ավարտին Եվրամիությունից դուրս գալու հարցով կարող է հանրաքվե անցկացվել՝ Լոնդոնի և Բրյուսելի միջև իրավասությունների բաշխման նոր համաձայնագրի մշակումից հետո, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, փոխանցում է РИА Новости-ն:

«Բրիտանիան ու Եվրոպան» խորագրով ծրագրային ելույթում վարչապետը թվել է Եվրամիության հետ հարաբերություններում Լոնդոնի մտահոգությունները` կոչ անելով, սակայն, ի սկզբանե քննարկել փոխգործակցության նոր մեխանիզմները: Քեմերոնը ժխտել է անհապաղ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, քանի որ «նախ և առաջ՝ հարաբերությունները կարգավորելու շանս պետք է տալ»: 

«Նոր համաձայնագրի մշակումից հետո մենք բրիտանացիներին հնարավորություն կընձեռենք հանրաքվեի միջոցով պատասխանել հասարակ մի հարցի` պահպանե՞լ անդամակցությունը ԵՄ-ին՝ նոր պայմաններով, թե՞ դուրս գալ դրա կազմից»,- ասել է Քեմերոնը: 

Նախորդ հոդվածը‘ Մեղադրյալը համացանցում տարածել էր 302 պոռնկագրական բնույթի տեսահոլովակ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Թող Մեծ Բրիտանիայի դեսպանը զբաղվի իր պարտականություններով ‘