‘Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են 95 կգ քաշ ունեցող անչափահասի ծնողները’

984

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է ավելորդ քաշից տառապող անչափահասի ծնողներին՝ նրանց մեղադրելով սեփական որդու հանդեպ անհրաժեշտ հոգատարություն չցուցաբերելու և նրա հետ դաժան վարվելու մեջ: Այդ մասին հաղորդել է BBC ռադիոկայանը: «Հարցաքննվելուց հետո 49-ամյա հայրը և 44-ամյա մայրը գրավի դիմաց ազատ են արձակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

11-ամյա տղան, որի անունը չի հրապարակվում, մեկուկես մետր հասակով՝ կշռում է 95,2 կիլոգրամ: Արդյունքում՝ նրա մարմնի զանգվածի ինդեքսը հասնում է 41,8-ի, ինչը համարվում է «ծանր կլինիկական դեպք»: Վերջին ամիսներին դպրոցը երկու անգամ նրան ուղարկել է հիվանդանոց հետազոտության: Մարտ ամսին իշխանությունները ձերբակալել էին տղայի ծնողներին: Սակայն կալանավորման մասին, որը կատարվել է մանկության պաշտպանության օրենքի հիման վրա, հայտնի է դարձել միայն այժմ: Այդ օրենքի դրույթներից մեկի համաձայն՝ ծնողները պետք է հետևեն իրենց երեխաների առողջությանը:

Ծնողները հերքում են իրենց անմիջական պատասխանատվությունը որդու ավելորդ քաշի հարցում: «Մենք խրախուսում ենք ինտերակտիվ համակարգչային խաղերը, որոնք շարժում են պահանջում»,- հայտարարել է երեխայի հայրը՝ նաև ընդգծելով, որ որդու ավելորդ քաշի պատճառը ոչ թե կենսակերպն է, այլ գեները: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Փոխատեղումներ ոստիկանությունում’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Եզրափակչում կխաղան Անգլիան և Պորտուգալիան’