‘Մոուրինյո. Եզրափակչում կխաղան Անգլիան և Պորտուգալիան’

929

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի մասնակիցներին: Պորտուգալացի մասնագետը ենթադրում է, որ Ռուսաստանը  H խմբում կզբաղեցնի առաջին տեղը, սակայն 1/8 եզրափակչում կզիջի Պորտուգալիային: 

Մոուրինյոյի կարծիքով, 1/8  եզրափակչում տեղի կունենան հետևյալ խաղերը՝Բրազիլիա-Նիդեռլանդներ, Կոտ դ’Իվուար— Անգլիա, Ֆրանսիա— Նիգերիա, Գերմանիա — Բելգիա, Իսպանիա — Մեքսիկա, Իտալիա — Հունաստան, Արգենտինա — Շվեյցարիա, Ռուսաստան — Պորտուգալիա:

¼  եզրափակչում «Չելսի»-ի մարզչի վարկածն այսպիսին է՝ Բրազիլիա — Անգլիա, Ֆրանսիա — Գերմանիա, Իսպանիա — Իտալիա, Արգենտինա  — Պորտուգա,  ½-ում՝ Անգլիա — Գերմանիա, Իտալիա — Պորտուգալիա, եզրափակիչում՝ Անգլիա  —Պորտուգալիա: Միևնույն ժամանակ, Մոուրինյան հրաժարվել է կանխագուշակել մրցաշարի հաղթողին, բայց ենթադրել է, որ համաշխարհային այդ մեծ ֆորումի վճռորոշ խաղից հետո բոլորը ականատեղ կլինեն հետխաղյան պենալների: Երորդ հորիզոնականում, ըստ ճանաչված մարզչի, կլինի Իտալիան:

 

Պորտուգալացին նաև նշել է, որ այս կանխագուշակումներին պետք չէ շատ լրջորեն վերաբերվել. այն նրա համար ուղղակի զբաղմունք է:

 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայում ձերբակալվել են 95 կգ քաշ ունեցող անչափահասի ծնողները’
Հաջորդ հոդվածը‘Լուգանսկի անջատականները հրաժարվել են բանակցել Պոռոշենկոյի հետ’