Մեծ Բրիտանիայում ՈՒԵՖԱ-ին կոչ են անում հեռացնել Բելառուսին Եվրո-2024-ից

370

Բրիտանական Լեյբորիստական ​​կուսակցության ներկայացուցիչ Ջորջ Ֆոլկսը պաշտոնական նամակ է գրել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին՝ Բելառուսի հավաքականին Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից հեռացնելու խնդրանքով։ ArmSport. am-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ֆոլկսը, Լեյբորիստական ​​կուսակցության անունից, կոչ է անում ՈՒԵՖԱ-ին թույլ չտալ, որ Բելառուսը մասնակցի Եվրոյին՝ Ռուսաստանի հետ «բարեկամության» պատճառով: Բրիտանացիների կարծիքով՝ Բելառուսը Ռուսաստանին մեծ աջակցություն և օգնություն է ցուցաբերում ստեղծված քաղաքական իրավիճակում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով հեռացրել էին Ռուսաստանի հավաքականին իրենց հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերից:

Նախորդ հոդվածըWR Chess Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Կեյմերի հետ
Հաջորդ հոդվածըՄեսիի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին՝ 4:3 (տեսանյութ)