WR Chess Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Կեյմերի հետ

414

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով խաղաց գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։ 30-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։ Արոնյանը վաստակել է 1,5 միավոր։

Ամերիկացի Ուեսլի Սոն ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ եւ 1,5 միավորով կիսում է առաջին տեղը Արոնյանի հետ։

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով պարտության էր մատնել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային։

Մրցաշարին մասնակցում են նաեւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Անդրեյ Եսիպենկոն, ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան։

WR Chess Masters-ի մրցանակային հիմնադրամը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։

Նախորդ հոդվածըՌոտերդամ․ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածըՄեծ Բրիտանիայում ՈՒԵՖԱ-ին կոչ են անում հեռացնել Բելառուսին Եվրո-2024-ից