‘Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը’

840

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճով: «Այսօր մենք տեղեկացանք զինծառայողի և խաղաղ բնակչի սպանության մասին եւ խիստ մտահոգված ենք այդ առիթով»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է դեսպան Քեթրին Լիչը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱԽԿ ՄԽ խմբի համանախագահների հայտարարությանը, որով նրանք լարվածությունը թուլացնելու կոչ են անում:

Դեսպանը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդամենը միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցություններում: Նրա խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը իրենք պետք է լուծում գտնեն: 

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ա. Լուկաշևիչը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին’