‘Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ա. Լուկաշևիչը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի մասին’

1031

Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է մնալ բարդ: Նախկինի պես՝ կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերը բազմաթիվ են, հաճախակիացել են ռազմական բախումները, ակտիվացել են հետախուզական-դիվերսիոն խմբերի գործողությունները: ԵԱՀԿ մոնիթորինգային  առաքելության  տեղեկատվության համաձայն, որը պատրաստվել է պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, միայն 2015 թ. հունվարին հակամարտության գոտում զոհվել է 12 և վիրավորվել 18 մարդ: Զոհերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» հայտարարության մեջ, որն արվել է Կրակովում հունվարի 27-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման արդյունքում, կոչ է արվում բոլոր կողմերին՝ պահպանել կրակի դադարեցման վերաբերյալ  համաձայնագրի պայմանները: Փետրվարի 5-ին Մյունխենում համանախագահները հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, որի հետ նույնպես քննարկել են իրավիճակը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Միևնույն ժամանակ՝ կողմերին կոչ է արվել գործուն միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված կլինեն լարվածության թուլացմանը, զերծ մնալ հակամարտությունը  սրող քայլերից:

Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տեքստը հրապարակվել է ԵԱՀԿ կայքում:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘Սահմանամերձ շրջանները չքաղաքականացնելու մասին’