‘Մեծ Բրիտանիան կքննի HSBC-ի խարդախությունները’

1099

Մեծ Բրիտանիան կքննի շվեցարական HSBC բանկի կողմից իրականացված խարդախությունները, որով բանկը իր հարուստ հաճախորդներին օգնել է խուսափել հարկերից: Նշենք, որ ընդհանուր գումարը գերազանցում է 180 մլրդ եվրոն: Ֆրանսիայում շվեցարական HSBC-ի գործունեությունը հետաքննում են 2007 թվականից, եւ ինչպես երեւում է, հետքննությունը մոտենում է իր ավարտին: «Մենք պատրաստվում ենք պատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ խարդախություններին»,- հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապենը:    

Տեղեկացնենք, որ հաճախորդների ցուցակում են սպորտի եւ բիզնես աշխարհի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանց թվում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է, ում հաշվի վրա 2006-2007թթ. եղել է 1.1 մլն դոլար:

Այս գաղտնազերծումը հիմնված է բանկի Ժնևի բաժանմունքում 2007թ. աշխատող համակարգչային մասնագետի գողացած փաստաթղթերի վրա: Փաստաթղթերը պարունակել են 100 հազար հաճախորդի տվյալներ տարբեր երկրներից: 

Նախորդ հոդվածը‘Կեղծ տեղեկանքով դատապարտյալը ամեն օր դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Երկրի միակ հեռանկարը՝ Ազատության հրապարակ’