‘Մեծ Բրիտանիան քննարկում է ռազմական օդանավերը Պարսից ծոց ուղարկելու հարցը ‘

818

Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է իր ռազմական օդանավերը Պարսից ծոց ուղարկելու ծրագրերը՝ պայմանավորված Իրանի միջուկային ծրագրի պատճառով այդ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրության հետագա բարդացմամբ: Այդ մասին երեկ հայտնել է լոնդոնյան «Ինդեփենդենթ» թերթը՝ հղում անելով բրիտանական կառավարության իր աղբյուրներին: ««Eurofighter» ընկերության Typhoon-ների («Թայֆուն») հնարավոր կիրառումը և Մեծ Բրիտանիայի ներկայության ուժեղացումն այդ տարածաշրջանում՝ այն պահին, երբ Իսրայելը սպառնում է գրոհ ձեռնարկել Իրանի դեմ՝ հաջորդեցին Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բանակցություններին,- նշում է պարբերականը:- Բրիտանական ՌՕ ուժերը դեպի Պարսից ծոց ուղղելու հարցը որոշելու է անձամբ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ այն բանից հետո, երբ առաջիկայում հերթական բանակցություններն անցկացնի ԱՄԷ-ի ղեկավարների հետ»:

Նախորդ հոդվածը‘Քահանա. Ինչպես Եվան գնաց օձի հետևից, այնպես էլ հայ կինն է գնում օտարի հետևից ‘
Հաջորդ հոդվածը‘Հոգեբան. Գռեհիկ է ցուցադրել կուսության փաստը ‘