‘Մեծ Բրիտանիան և Լեհաստանը միասին կպայքարեն «ռուսաստանյան քարոզչության» դեմ’

9570

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ նախագիծ կգործարկեն տարածաշրջանում «ռուսաստանյան տեղեկատվական գործողություններին» դիմակայելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես սպասվում է, այսօր կհայտարարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, РИА Новости-ին հաղորդել են կառավարության գրասենյակից:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Մեյը պատրաստ է ավելի սերտացնել երկու երկրների համագործակցությունը «ընդդեմ ռուսաստանյան ապատեղեկատվության»: Խոսքը, մասնավորապես, «հաղորդակցության ոլորտում նոր երկկողմ նախագծերի» մասին է:

«Բրիտանիան այդ նպատակի համար կհատկացնի հինգ միլիոն ֆունտ սթեռլինգ, Լեհաստանը նույնքան կհատկացնի»,- ասել է գրասենյակի ներկայացուցիչը:

Լոնդոնը և Վարշավան մտադիր են պայմանագիր կնքել Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի՝ Մոսկվա այցից մի քանի օր առաջ:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է աջակցել Լեհաստանի կողմից ֆինանսավորվող Belsat հեռուստաալիքին, որը Բելառուսի քաղաքացիների համար «անաչառ և ազնիվ ռեպորտաժներ է անում»:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփը սպառնում է կրճատել Երուսաղեմի որոշման հակառակորդների ֆինանսական աջակցությունը’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ստամբուլում ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 40 օտարերկրացի’