‘Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների ցուցակների առաջադրումը’

1216

Այսօր՝ մարտի 11-ին, սկսվում է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունների ընտրական ցուցակների առաջադրումը: Այդ մասին iLur.am-ին հայտնում են ԿԸՀ մամուլի բաժնից:

Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կուսակցությունները կարող են ներկայացնել մինչև մարտի 21-ը՝ ժամը 18:00-ը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 21-31-ը:

Դիտորդների հավատարմագրումը կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություն կարող է կատարվել մինչև ապրիլի 24-ը ներառյալ: Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում կփակցվեն մինչև մարտի 26-ը:

Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունը նշանակվել է ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ և ուժի մեջ է մտել փետրվարի 21-ին: 

Նախորդ հոդվածը‘Չավի. Մեր հպարտությունը խոցված է’
Հաջորդ հոդվածը‘Արծրուն Պեպանյան. Ինչու՞ 2008-ին Րաֆֆին չգնաց զոհողության՝ հանուն արդարության’