‘Մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը (ուղիղ, թարմացվում է)’

1620

18:25 Հանրահավաքն ավարտվեց: Այժմ Ազատության հրապարակում փոքրիկ համերգ է: Հանրահավաքի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն եւ տեսանյութը՝ քիչ անց:

18:15 Ելույթ ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմինե Հովհաննիսյանը: «Երանի տոնեինք այս տոնն այն համոզմունքով, որ շուտով չենք ունենա մուրացիկ մանկիկներ, ընչազուրկ մայրիկներ, գաղթող երիտասարդներ , իրենց կեսին կորցրած այրիներ, պատերազմում զավակ կորցրած մայրեր…»,- ասաց նա:

18:08 Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով հանրահավաքի մասնակիցները ողջունեցին Գալուստ Սահակյանին՝ կանանց տոնի կապակցությամբ: «Պարոն Գալուստ Սհակյանին ողջունեք կանանց տոնի կապացությամբ: Ոչ միայն երիտասարդներն են հաճախ չարաճճիություն անում, այդ հարգարժան մարդն էլ է հաճախ շեղումներ տալիս»:

17:59 Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ հաջորդ հանրահավաքը Ազատության հրապարակում տեղի կունենա մարտի 11-ին ժամը 17:00-ին:  «Ես հանդես եմ գալու հատուկ հայտարարությամբ», ասաց Հովհաննիսյանը:

17:52 Ելույթ ունեցավ փաստաբան Տիգրան Նահապետյանը:

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է «տոնական հանրահավաքը»: Արդեն ելույթ է ունեցել դերասան Երևանդ Մանարյանը, որը մասնավորապես ասել է. «Պիտի խոստովանենք, որ ձեզ շատ ենք սիրում: եթե դուք չլինեիք հայ տղամարդու կողքին այս մի կտոր հողն էլ չէր լինի», կամ «Սա վիճակ չէ ախպեր, այսպես հնարավոր չէ ապրել: Չեղավ էսպես , մի բան պետք է մտածել»: Այժմ ելույթ է ունենում Անահիտ Բախշյանը:

Նախորդ հոդվածը‘Միլոշ Զեմանը ստանձնել է Չեխիայի նախագահի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Facebook-ը ներկայացրել է գլխավոր էջի նորացված դիզայնը’