‘Մեկնարկեցին Համահայկական առաջին ձմեռային խաղերը (լուսանկարներ)’

1063

Ծաղկափորի ճոպանուղուն հարող տարածքում մեկնարկեցին առաջին համահայկական ձմեռային խաղերը:

Խաղերի կրակը վառեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը: Իսկ մարզիկների անունից Օլիմպիական երդում տվեց Սոչիի Ձմեռային խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը:

Ձմեռային առաջին խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 11 պետության 22 քաղաքի մոտ 400 մասնակից: Խաղերի ընթացքում կխաղարկվի 39 մեդալ, 1 գավաթ: Խաղացանկում ընդգրկված մարզաձևերից երեքը` դահուկ, լեռնադահուկ, և սնոուրբորդ, կանցկացվեն Ծաղկաձորում, իսկ հոկեյի մրցաշարը` Երևանում:

Սնոուբորդի մրցաշարը կկայանա Ծաղկաձորում, փետրվարի 28-ի ժամը 11.30-ին: Լեռնադահուկի մրցումները ևս կկայանան Ծաղկաձոր քաղաքում` փետրվարի 25-ի ժամը 11.30-ին և փետրվարի 26-ի ժամը 11.30-ին:  Մարտի 1-ին և 2-ին գլխավոր մարզաբազայում կկայանան դահուկավազքի մրցումները` ժամը 14.30-ին: Երևանը կհյուրընկալի Տափօղակի հոկեյի մրցաշարը: Այց հանդիպումները կկայանան  Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում` փետրվարի 25-ի ժամը 18.00-ին,  փետրվարի 26-ի ժամը  18.00-ին, փետրվարի 28-ի ժամը 18.00-ին:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կիրականացնի շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ ‘
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Վերջին երկու օրում իրավիճակը սահմանում փոքր-ինչ հանդարտվել է’