‘Մեկնարկեց «Տարոն, գեղեցիկ չի» նախընտրական օպերացիան (լուսանկարներ, տեսանյութ)’

1960

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատճառը Մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատման իրականացումն է:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մեր կողմից ավելացնենք, որ պատահական չէ, որ քաղաքային իշխանությունները մամուլից են իմացել իրենց ենթակայության տակ գործող կառույցի տարածքում ապօրինի կրպակաշար տեղադրելու մասին: Քանի որ, քաղաքապետարանի ողջ ղեկավարությունը, սկսած քաղաքապետից և վերջացրած տրանսպորտի վարչության պետով` իրենց պաշտոնավարման ընթացքում դժվար թե մետրոյում գոնե մեկ անգամ եղած լինեն: Դժվար թե քաղաքապետը թողնի իր մոտ 140 000 դոլար արժողությամբ Mercedes-ը և իջնի մետրո:

Տարօրինակ է նաև, թե ինչպե՞ս կարելի է մետրոյի կայարանում ապօրինի կրպակներ տեղադրել այն պարագայում, որ երեկ iLur.am-ի օպերատորին թույլ չեն տվել, նույնիսկ, նկարահանել կրպակները:

Հավելենք նաև, Մետրոպոլիտենում տեղյակ չեն, որ իրենց տնօրենին նկատողություն է հայտարարվել: Մետրոպոլիտենի մամլո խոսնակ Նինել Վարդանյանի բավականին զարմացավ, երբ iLur.am-ի լրագրողից իմացավ, որ տնօրենին խիստ նկատողություն է հայտարարված:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 3-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» բաց է թողնում հաղթանակը, «Բավարիան» վստահ հաղթանակ է տանում «Յուվենտուսի» նկատմամբ’