‘Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» բաց է թողնում հաղթանակը, «Բավարիան» վստահ հաղթանակ է տանում «Յուվենտուսի» նկատմամբ’

921

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելանան» Փարիզում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ:

ՊՍԺ-ն շատ վստահ սկսեց հանդիպումը եւ կարող էր արագ բացել հաշիվը, բայց Էզեկյել Լավեցիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Առաջին խաղակեսը հարուստ էր գոլային պահերով: Գրոհում էին թե՛ փարիզեցիները, թե՛ կատալոնացիները: Ավելի վտանգավոր էին ստացվում Կարլո Անչելոտիի թիմի գորհները, սակայն առաջին խաղակեսի միակ գոլը խփեց «Բարսելոնայի» ռմբարկու Լիոնել Մեսին: 38-րդ րոպեին Դանի Ալվեսը հիանալի փոխանցում կատարեց, իսկ արգենտինացին առաջ մղեց «Բարսելոնային»: Առաջին խաղակեսի վերջնամասում Մեսին ստացավ վնասվածք, ինչի պատճառով չկարողացավ շարունակել խաղը: Ընդմիջման ժամանակ Արգենտինայի հավաքականի ավագին փոխարինեց Սեսկ Ֆաբրեգասը, ով տեղ զբաղեցրեց հարձակման կենտրում:

Ընդմիջումից հետո ՊՍԺ-ն մեծ ուժերով նետվում էր առաջ, ինչի արդյունքում կատալոնացիները վտանգավոր հակագրոհներ էին անցկացնում: «Բարսելոնան» մի քանի լավ գոլային պահեր չիրացրեց, իսկ 80-րդ րոպեին գոլ բաց թողեց: Զլատան Իբարհիմովիչը խփեց փարիզեցիների պատասխան գնդակը, սակայն 89-րդ րոպեին Չավին 11 մետարնոց հարվածով դարձյալ առաջ մղեց «Բարսելոնային»: Այնուամենայնիվ, կատալոնացիները չկարողացան պահպանել հաղթական հաշիվը: Ավելացված ժամանակում Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին խփեց ՊՍԺ-ի երկրորդ գնդակը՝ վերջակետ դնելով խաղին:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին Բարսելոնայում:

Օրվա մյուս մրցավեճում «Բավարիան» Մյունխենում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Թուրինի «Յուվենտուսի» դարպասը:

Առաջին խաղակեսում մյունխենցիները բացահայտ առավելություն ունեին, սակայն միայն մեկ անգամ գրավեցին Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը: Խաղի 23-րդ վայրկյանին աչքի ընկավ «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան:

Ընդմիջումից հետո եւս դաշտի տերերի առավելությունն ակնհայտ էր: 63-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կրկնապատկեց «Բավարիայի» առավելությունը: Յուպ Հայնկեսի թիմը պահպանեց 2:0 հաշիվը եւ կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 10-ին Թուրինում, տեղեկացնում է Sport.News.am-ը:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին  հանդիպում 

ՊՍԺ – «Բարսելոնա»՝ 2:2

Զլատան Իբրահիմովիչ, 80, Բլեզ Մատյուիդի, 90+3 – Լիոնել Մեսի, 38, Չավի Հերնանդես, 89 (11մ.) 

«Բավարիա» — «Յուվենտուս»՝ 2:0

 Դավիդ Ալաբա, 1, Թոմաս Մյուլեր, 63

Նախորդ հոդվածը‘Մեկնարկեց «Տարոն, գեղեցիկ չի» նախընտրական օպերացիան (լուսանկարներ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնը պետծառայությունը թողնելուց հետո առաջին անգամ մասնակցել է հանրային միջացառման’