‘Մեկնարկում է ամենահեղինակավոր մրցաշարը` Չեմպիոնների լիգան ‘

1151

Սեպտեմբերի18-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը։ Այսօր՝ մրցաշարի խաղային առաջին օրը, կկայանա ութ հանդիպում, ևս 8-ը կկայանա վաղը`սեպտեմբերի 19-ին:

Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպումներին, ապա կենտրոնականը, անկասկած, Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հանդիպումն է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ավելորդ է ասել, որ երկու թիմերն էլ բավական ամբիցիոզ նպատակներ են իրենց առջև դրել,երկուսի համար էլ միայն հաղթանակը Չեմպիոնների լիգայում կհամարվի հաջողություն: Բավական հզոր թիմեր,որոնք խաղային բոլոր օղակներում համալրված են գերաստղերով, այնպես որ ձաձրալի չի լինի: Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե արդյո՞ք «Ռեալը» կկարողանա դուրս գալ այն ճգնաժամից, որը նրան հետապնդում է Ռոնալդուի «դժբախտությունից» հետո:

Մնացած հանդիպումները պակաս հնչեղ են, իհարկե,բայց դրանից դիտարժան եւ գոլառատ ֆուտբոլը չի տուժի: Վերջապես կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում հերթական «շեյխոտ» թիմը` ֆրանսիական ՊՍԺ-ն: Մալագայում Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» կազմում կհայտնվի տարվա ամենաաղմկոտ տրանսֆերային գործարքի հերոսը`բրազիլացի Հալկը:
Նշենք, որ բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: Հայաստանում խաղերը կհեռարձակվեն «Արմենիա» հեռուստաընկերության ալիքով: Թեպետ՝ դեռ հարցական է, թե ինչպես է «Արմենիան» պատրաստվում Չեմպիոնների լիգան ներկայացնել հեռուստադիտողներին: Մեկ հանդիպում կհեռարձակվի, իսկ թե ինչ են լինելու մնացած յոթ հանդիպումները՝ անհայտ է: Բանն այն է, որ կաբելային հեռուստաեթեր տրամադրող ընկերությունները` «Ինտերակտիվ», «Յուքոմ» և այլն, Չեմպիոնների լիգայի հանդիպումների ժամանակ արգելափակում են այն հեռուստաալիքները, որոնք հեռարձակում են այդ հանդիպումները, քանի որ Հայաստանի տարածքում ՉԼ հանդիպումների հեռարձակման իրավունքը պատկանում է միայն «Արմենիային»: Այսինքն՝ եթե «Արմենիան» ցուցադրեց, օրինակ, «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, ապա միայն դա կարող ենք դիտել, եթե նույնիսկ НТВ+-ով այդ պահին զուգահեռաբար ցուցադրեն «Բորուսիա» — «Այաքս» հանդիպումը: Եւ դեռ «Արմենիան» հայտարարում է, թե այսպիսով նա նվեր է մատուցում մարզասերներին… թե սրա նվերը որն է՝ դժվար է ասել: Մանավանդ, Հայաստանի բնակչության մի ստվար հատված ընդհանրապես զրկված կլինի ՉԼ գոնե մեկ հանդիպում դիտելու հնարավորությունից, քանի որ «Արմենիան» Հայաստանի մի շարք տարածքներում պարզապես չի սփռվում: Ահա այսպես, ոչ այլընտրանք են թողել, ոչ էլ իրենք ենք նորմալ եթեր ապահովում:

Սեպտեմբերի 18
A խումբ
ՊՍԺ – «Դինամո» (Կիև)
«Դինամո» Զագրեբ – «Պորտու»

B խումբ
«Մոնպելյե» — «Արսենալ» (Լոնդոն)
«Օլիմպիակոս» — «Շալկե-04»

C խումբ
«Միլան» — «Անդերլեխտ»
«Մալագա» — «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ)

D խումբ
«Բորուսիա» Դորտմունդ – «Այաքս»
«Ռեալ» Մադրիդ – «Մանչեսթեր Սիթի»

Սեպտեմբերի 19
E խումբ
«Չելսի» — «Յուվենտուս»
«Շախտյոր» Դոնեցկ – «Նորշելան» (Դանիա)

F խումբ
«Բավարիա» Մյունխեն – «Վալենսիա»
«Լիլ» — ԲԱՏԷ Բորիսով

G խումբ
«Բարսելոնա» — «Սպարտակ» (Մոսկվա)
«Սելթիկ» — «Բենֆիկա»

H խումբ
«Բրագա» — ՉՖՌ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Գալաթասարայ»

Նախորդ հոդվածը‘Դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել. Առողջապահության նախարարություն’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան է ժամանում Ռուսաստանի ՊՆ նախարարը ‘