‘Մեկ տարի է անցել Ավետիսյանների սպանդից’

1371

Մեկ տարի առաջ այսօրը Գյումրիում սպանվել են Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները` կինը՝ Հասմիկ Ավետիսյանը, դուստրը՝ Աիդա Ավետիսյանը, որդին՝ Արմեն Ավետիսյանը, որդու կինը՝ Արաքսյա Ավետիսյանը և թոռը՝ Հասմիկ Ավետիսյանը:

Ավետիսյանների ընտանիքից կենդանի էր մնացել միայն մի քանի ամսական թոռը՝ Սերյոժա Ավետիսյանը. իրավապահները նրան հայտնաբերել էին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Փոքրիկին վիրահատեցին, բայց նա օրեր անց մահացավ: Սպանության համար մեղադրանք էր առաջադրվել ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պավլովիչ Պերմյակովին, որը մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Պերմյակովի դատը դեռ շարունակվում է:

Ավետիսյանի ընտանիքի սպանդի ամբողջ քրոնիկոնն` այստեղ: 

Նախորդ հոդվածը‘Հայկական հարցի մասնագետը՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գլխավոր խորհրդական․ Ermenihaber’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Շարլ Պերոն. նա բացեց հեքիաթի կախարդական դարպասը’