‘Հայկական հարցի մասնագետը՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գլխավոր խորհրդական․ Ermenihaber’

1337

Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմում գլխավոր խորհրդական է նշանակվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր, պատմաբան Սեյիթ Սերթչելիքը:
Թուրքական «Sözcü» թերթի կայքը տեղեկացնում է, որ պատմաբան Սերթչելիքը մասնագիտացված է hայկական հարցի ուղղության մեջ:
Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի նախագահականի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայկական հարցի մասնագետի նշանակումը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամ է, և Ռուսաստանը ռազմավարական մակարդակով ավելի է զարգացնում հարաբերությունները Հայաստանի հետ:

Մանրամասները` այստեղ 

Նախորդ հոդվածը‘Մալայզիայի ոստիկանությունը ուժեղացնում է սոցցանցերի վերահսկողությունը’
Հաջորդ հոդվածը‘Մեկ տարի է անցել Ավետիսյանների սպանդից’