‘Մեղրիում հրդեհից տուժած ընտանիքները բնակարան կստանան’

931

Կառավարությունն այսօր կայացած նիստում որոշել է Մեղրի քաղաքի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել Մեղրիի համայնքին որպես բնակելի շենք վերակառուցելու  նպատակով:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վերակառուցված բնականրանները անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվեն հունիսի 13-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկած հրդեհից տուժած ընտանիքներին և քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:

Հրդեհից տուժածներին մարզպետն այժմ տեղավորել է ժամանակավոր կացարաններում:

 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանին «չի մտահոգում» ՄԻԵԴ-ի որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Նոր Նորքում’