‘Մեղրի և Ագարակ քաղաքները կգազաֆիկացվեն Իրանի դրամաշնորհով’

781

Մեղրի և Ագարակ քաղաքները գազաֆիկացնելու նպատակով Իրանը Հայաստանին կտրամադրի 2 մլն.դոլարի դրամաշնորհ: Այս մասին այսօր կառավարությունում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

Այս երկու քաղաքները գտնվում են Իրանի հետ Հայաստանի սահմանի մոտ և սպառում են Հայաստան ներկրվող իրանական գազը: Իսկ իրանական գազի հիմնական մասը ներմուծվում է Երևանի ՋԷԿ-ին՝ էլեկտրաէներգիայի փոխարեն, 1 խմ գազի դիմաց 3 կվտ/ժամ էլեկտրաէներգիա հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ 2012 թվականին Հայաստանը 6%-ով ավելացրել է Իրանից ներմուծվող գազի ծավալները, մինչև 488,3 մլն.խմ, 2011 թվականի 460 մլն.խմ-ի փոխարեն: Իսկ 2010 թվականին այս ցուցանիշը կազմել է 400 մլն.խմ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՀ բարելավել է 2013 թվականի համար Հայաստանի ՀՆԱ կանխատեսումը, մինչև 4,6% ‘
Հաջորդ հոդվածը‘Թամամյանի փաստաբանը բողոքում է արդարադատության ընտրովի կիրառումից ‘