‘ԱՄՀ բարելավել է 2013 թվականի համար Հայաստանի ՀՆԱ կանխատեսումը, մինչև 4,6% ‘

1192

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի ՀՆԱ-ի 2013-2014 թվականների իր կանխատեսումները վերանայել է դեպի աճի կողմը:

Ըստ հոկտեմբերին ԱՄՀ կողմից հրապարակված «Գլոբալ տնտեսական կանխատեսում» (World Economic Outlook-WEO) զեկույցի՝ 2013 թվականի համար Հայաստանի ՀՆԱ — ի աճը կանխատեսվում է 4,6%, իսկ 2014 թվականի համար` 4,8%՝ 2012 թվականի 7.2%-ի փոխարեն: ԱՄՀ ապրիլյան զեկույցում հանրապետության ՀՆԱ աճը 2013 թվականի համար կանխատեսվում էր 4,3%, իսկ 2014 թվականի համար` 4,1 %:

Ընդ որում՝ ըստ ԱՄՀ — ի կանխատեսումների, ինֆլյացիան 2013 թվականին կկազմի 7%, իսկ 2014-ին` 3,5 %՝ 2012-ի 2,5 % -ի համեմատ: Ընթացիկ հաշվեկշռի բացասական սալդոն 2013 թվականին կկազմի ՀՆԱ-ի 10%-ը, իսկ 2014-ին` ՀՆԱ — ի 8,6 %-ը, 2012-ի 11,3%-ի փոխարեն: Գործազրկության մակարդակը Հայաստանում 2012 թվականի 19 % — ից կնվազի, 2013 և 2014 թվականներին համապատասխանաբար կազմելով` 18,5 % և 18 %:

2013 թվականին, 2012 թվականի համեմատ, տնտեսության աճի տեմպերի նվազումն ԱՄՀ մասնագետները պայմանավորում են գյուղատնտեսության ոլորտում աճի տեմպերի նվազումով, ինչը կապված էր անբարենպաստ կլիմայական պայմանների հետ: ԱՄՀ նշում է, որ 2013 թվականին որպես տնտեսության աճը զսպող գործոն է հանդիսացել նաև հուլիսին բնական գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը հանրապետության սպառողների համար:

 

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 9-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազ. դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Մեղրի և Ագարակ քաղաքները կգազաֆիկացվեն Իրանի դրամաշնորհով’