‘Մեյը հրաժարական կտա’

1384

Թերեզա Մեյը հայտարարել է, որ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարական կտա հունիսի 7-ին, սակայն կմնա Բրիտանիայի վարչապետի պաշտոնում՝ մինչև կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը: Թորիների ղեկավարի ընտրությունից հետո Մեյը կլքի նաև վարչապետի պաշտոնը:

Թերեզա Մեյն իր որոշման մասին տեղեկացրել է արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի և ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդի հետ հանդիպելուց հետո, որոնք իրենց մտահոգություններն են հայտնել կառավարության ղեկավարին Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու նոր պլանի կապակցությամբ:

Հայտնելով իր հեռանալու պլանների մասին՝ Մեյը հայտարարել է, թե խորապես ցավում է, որ իր brexit-ի պլանի համար չի կարողացել աջակցություն ստանալ:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Զիդանը 600 միլիոն եվրո կստանա տրանսֆերների համար’
Հաջորդ հոդվածը‘CNN-ն «Արսենալ»-ին և «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք հանդիպումը’