‘Մենք Ադրբեջան չենք. Աղվան Վարդանյանը՝ շողոքորթող պատգամավորների մասին ‘

1008

ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների հետ յուրաքանչյուր քառօրյայից հետո նախատեսված ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը կարևորեց ընդդիմության ներկայացուցիչների աշխատանքը հինգերորդ գումարման ԱԺ-ում, ովքեր պրոֆեսիոնալ են, և արդյունքն արդեն ակներև է:

«Նոր գումարման ԱԺ-ում մենք հինգ պատգամավոր ունենք՝ նախկին 16-ի փոխարեն, բայց արդյունքը նույնն է: Կարճ ժամանակում ինձ հատկապես մտահոգեց մեծամասնության մի քանի երիտասարդ պատգամավորների փառաբանող ու շողոքորթող ելույթների տոնայնությունը: Զարմանալի է, որ նման կեցվածք բռնել են հատկապես երիտասարդ պատգամավորները, մենք Ադրբեջան կամ էլ Ասիա չենք, և դա վայել չէ մեզ»,- ասաց դաշնակցական պատգամավորը:

Անդրադառնալով Գյումրիի և Երևանի թիվ մեկ ընտրատարածքում մեծամասնական ընտրություններին ՀՅԴ-ի կողմից թեկնածություն առաջադրելուն՝ Աղվան Վարդանյանը ասաց, որ հնարավոր թեկնածու առաջադրելու հարցը քննարկման մեջ է, իսկ հայ-ադրբեջանական հետագա զարգացումների առնչությամբ նշել է.

«Պատերազմի վտանգը միշտ էլ առկա է, ակնհայտ է, որ այս տարածաշրջանում կան խմորումներ, հետագա զարգացումներն անկանխատեսելի են»:

 

Նախորդ հոդվածը‘Հակաամերիկյան ցույցերը Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘ ԵԽ-ի բանաձևը ընդհանուր առմամբ կարելի է դրական որակել. Արամ Մանուկյան’