‘Մեջլիսը դիմել է ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ խնդրելով միջամտել՝ դադարեցնելու բռնությունները Ղրիմում’

887

Ղրիմաթաթարների Մեջլիսը դիմել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և առհասարակ միջազգային հանրությանը՝ խնդրելով ջանքեր գործադրել՝ դադարեցնելու բռնությունների էսկալացիան ընդդեմ Ղրիմի խաղաղ բնակչության:

Նման խնդրով դիմելու պատճառը թերակղզում ուկրաինամետ  ակտիվիստների անհայտացումն է. մայիսի վերջին անհետացել են «Ուկրաինական տուն» հասարակական կազմակերպության երեք անդամներ: Մեջլիսը նշել է նաև, որ մինչ օրս չեն հայտնաբերվել ղրիմաթաթար ակտիվիստ Ռեշատ Ամետովին սպանողները, որի մարմինը, կտտանքների հետքերով, հայտնաբերվել էր մարտ ամսին:

Մայիսին Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել Ղրիմում թաթարների վիճակի կապակցությամբ: Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ծրագրի ղեկավար Ջոն Դալհիզենի խոսքով՝ Ղրիմի թաթարների հանրությունը մշտապես բախվում է աճող բռնությունների և խտրականության՝ չնայած Ղրիմի իշխանությունների հավաստիացումներին, թե նրանց իրավունքները կպաշտպանվեն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ դոլարային բաղադրիչը շաբաթվա կտրվածքով ավելի մեծ անկում է արձանագրել, քան դրամային բաղադրիչը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի իշխանություններն անհանգստացած են. Դոնբասում տանկեր են հայտնվել’