‘Մեսին Իսպանիայի հարկային ծառայությանը կվճարի եվս 15 միլիոն եվրո’

791

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի հարկային ծառայության հաշվեհամարին կփոխանցի եւս 15 միլիոն եվրո:

Արգենտինացի հարձակվողն ու նրա հայրը համաձայնվել են վճարել ընդհանուր առմամբ 25 միլիոն եվրո, որպեսզի ազատվեն դատական քաշքշուկներից: Հիշեցնենք, որ Մեսին արդեն 10 միլիոն եվրո վճարել էր իսպանական հարկայիններին:

Հունիսի սկզբներին Մեսին եւ նրա հայրը՝ Խորխեն մեղադրվեցին 4 միլիոն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեջ, իսկ սեպտեմբերի 17-ին նրանք պետք է ներկայանային Բարսելոնայի դատարան՝ ցուցմունք տալու համար: Եթե նրանց մեղքը ապացուցված համարվեր, ապա նրանց սպառնում էր մինչեւ հինգ տարի ազատազրկում եւ 24,6 միլիոն եվրո տուգանք:

Նախորդ հոդվածը‘Նոր հոդված` օֆշորային սկանդալի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակ»-«Դինամո» (Կիեւ)՝ Ուղիղ’