‘Մեսութ Օզիլի տեղափոխությունը «Ֆեներբախչե» անհնար է’

867

«Ֆեներբախչեն» պաշտոնապես հայտնել է, որ հետաքրքրված չէ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Մեզութ Օզիլի ծառայություններով։

Տարածված լուրերի համաձայն՝ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը այս ամառ լքելու է ակումբը իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Օզիլը թուրքական արմատներ ունի և պատանեկան տարիներին եղել է «Ֆեներբախչեի» երկրպագու։

«Ֆեներբախչեն» հիանում է ֆուտբոլիստի հաջողություններով, սակայն այս պահին ի վիճակի չէ նրան հրավիրել Ստամբուլ:

Հայտարարության մեջ թուրքական ակումբը նշել է նաև, որ Մեզութ Օզիլը իր փայլուն կարիերայի շնորհիվ ներկայացնում է Թուրքիան արտասահմանում, ինչն անչափ կարևոր է: Այդուամենայնիվ, ստեղծված տնտեսական պայմանների հետևանքով և հաշվի առնելով այն փաստը, որ Օզիլն «Արսենալում» շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ է ստանում, թուրքական ակումբը չի կարող իրեն թույլ տալ հանդես գալ նման առաջարկով:

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտ» — «Մակեդոնիա»՝ 3։1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» հետ մեկնել է Լոս Անջելես’