Մեսսին՝ իր սովորությունների մասին

166

Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր սովորությունների մասին.

«Քնելուց առաջ սեղանին արդեն դրված է լինում առավոտվա համար ինձ անհրաժեշտ ամեն ինչ։ Նախաճաշի ժամանակ յուրաքանչյուրը նստում է իր տեղում։

Երբ վերադառնում եմ տուն, անմիջապես հանում եմ սպորտային կոշիկներս ու հագնում հողաթափեր։ Ես այլ սովորություններ էլ ունեմ, բայց չեմ ուզում դրանց մասին խոսել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում TN-ն։

Ներկա պահին 36-ամյա արգենտինացին «Ինտեր Մայամիի» կազմում 11 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի երեք հաղորդագրություններն էլ կեղծիք են