‘Մեսսին խնդրել է «Բարսելոնա»-ի ղեկավարությանը վերադարձնել Նեյմարին’

946

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին երկու ձեռքով կողմ է Նեյմարի վերադարձին: Այս մասին տեղեկացնում է El Mundo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը հանդիպել է թիմի ղեկավարությանը և խնդրել հնարավորինս շուտ լուծել Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու հարցը: Հաղորդվում է, որ Մեսսին և Նեյմարը պահպանել են իրենց ջերմ հարաբերությունները և մինչ այսօր պարբերաբար շփվում են սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ 27-ամյա բրազիլացին 2017 թվականի ամռանն էր տեղափոխվել փարիզյան ակումբ: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկայի Գավաթ. Արգենտինան ոչ-ոքի խաղաց Պարագվայի հետ, Կոլումբիան հաղթեց Քաթարին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանի գործով բողոքների քննությունը Վերաքննիչում. Ուղիղ’