Մեսսին հրաժարվել է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ- ի ակումբների առաջարկներից

387

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան շարունակելու առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի ակումբներից։ 35-ամյա արգենտինացին մերժել է այդ տարբերակները։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Լուիս Մասկարոն։

Հավանաբար, Մեսսին մնում է երկու ընտրության առաջ՝ երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ կամ վերադառնալ «Բարսելոնա»:

Հարձակվողին իսպանական ակումբ վերադարձնելու տարբերակը ամենաքննարկվողն է վերջին մի քանի շաբաթների ընթացքում։ Հաղորդվում է, որ ակումբն ամեն ինչ անում է, որպեսզի իր կազմում 21 տարի անցկացրած ֆուտբոլիստը կրկին կապտանռնագույն մարզաշապիկ հագնի։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, ուստի «Բարսելոնան», որը ֆինանսական խնդիրներ ունի, պետք է զբաղվի միայն Մեսսիի անձնական պայմանագրով։

Նախորդ հոդվածըԿամոցի. Որոշ ակումբներ ինձ հարցրել են Սպերցյանի մասին
Հաջորդ հոդվածըԱնչելոտի. Ամենքն իր մասին է մտածում՝ լիգան, ֆեդերացիան, ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն