Անչելոտի. Ամենքն իր մասին է մտածում՝ լիգան, ֆեդերացիան, ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն

502

Կառլո Անչելոտին քննադատել է Մադրիդի «Ռեալի» խաղացանկը։ Մադրիդյան ակումբը շարունակում է մրցել երեք մրցաշարերում։

Մայիսի 6-ին Իսպանիայի գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Օսասունայի» հետ։ Մայիսի 9-ին նախատեսված է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Օրացույցը չափազանց զբաղված է, չափազանց շատ խաղեր: Մենք պետք է վերահսկենք ֆուտբոլիստների առողջական վիճակը։

Ֆուտբոլիստները ֆուտբոլի ամենակարևոր մասն են, բայց յուրաքանչյուրն իր մասին է մտածում՝ լիգան մտածում է իր մասին, ֆեդերացիան՝ իր մասին, ՖԻՖԱ-ն՝ իր մասին, ՈՒԵՖԱ-ն՝ իր մասին։

Դա լավ չէ ֆուտբոլի համար: Դա ճիշտ չէ։ Ինչ-որ բան պետք է փոխվի։ Չափազանց շատ են խաղերը»,-Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում ESPN-ն։

Նախորդ հոդվածըՄեսսին հրաժարվել է Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ- ի ակումբների առաջարկներից
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Աստվածաբանի հայտնությունը