‘Մեսսին Չեմպիոնների լիգայում խփել է գլխի հարվածով իր 4-րդ գոլը (տեսանյութ)’

1072

Չեմպիոների լիգայի խմբային փուլի «Այաքս»-«Բարսելոնա» (0:2) հանդիպման ժամանակ Մեսսին գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Սա արգենտինացու 4-րդ գոլն է գլխի հարվածով: Արգենտինացի ֆուտբոլային աստղն ավելի վաղ գրավել է Վան դեր Սարի, Ալեքսանդր Գուտորի և Անդրեյ Դիկանի դարպասները:

Հավելենք, որ այդ գոլը Մեսսիի 70-րդն է Չեմպիոնների լիգայում(այդ հանդիպմանը նա խփեց նաև իր 71-րդ գոլը և հավասարվեց բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու «Ռեալի» հարձակվող Ռաուլին): Հատկանշական է, որ Մեսսիին 70  գոլ  խփելու համար պահանջվել է 90 խաղ, Ռոնալդուին՝107, իսկ Ռաուլին՝ 142: Մեսսին այս գնդակից հետո Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ է դարձել 23 տարբեր մարզադաշտերում: Երկրորդ տեղում է գոլահար Քրիստիանո Ռոնալդուն, ով գոլ է խփել 22 մարզադաշտերում: Այս վիճակագրությունը ներկայացրել է իսպանական MD-ին:

Նախորդ հոդվածը‘Ռուսական զորքերի բեռները տեղափոխելու համար ՀՀ կառավարությունը 20 մլն կվճարի’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը Վայոց Ձորի մարզպետ է նշանակել Վայքի քաղաքապետին’