‘Կառավարությունը Վայոց Ձորի մարզպետ է նշանակել Վայքի քաղաքապետին’

869

Կառավարության որոշմամբ Հարություն Սարգսյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել աշխատանքում, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Մինչ այս Սարգսյանը զբաղեցնում էր Վայքի քաղաքապետի պաշտոնը: 

Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը հրաժարական տվեց՝ դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Մեսսին Չեմպիոնների լիգայում խփել է գլխի հարվածով իր 4-րդ գոլը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի արտգործնախարար. Անհնար է, որ մենք ճանաչենք ցեղասպանությունը’