‘Մեսսին չի ցանկացել Էնրիկեի պաշտոնանկությունը’

864

«Բարսելոնայի»  նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատրաստ է եղել աշխատանքից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, հաղորդում են իսպանական հեռուստաընկերությունները։

Համաձայն տեղեկությունների, Բարտոմեուն կարող էր այդ քայլին գնալ Պրիմերայի 17-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա հանդիպումից հետո։ Կատալոնացիները նվազագույն հաշվով պարտվեցին այդ խաղում, և հանդիպումից հետո Բարտոմեուն առաջարկել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիին աշխատանքից հեռացնել Լուիս Էնրիկեին։ Սակայն արգենտինացի ֆուտբոլիստը, չնայած մարզչի հետ ունեցած տարաձայնություններին, չի ցանկացել Էնրիկեի պաշտոնանկությունը։

 

Նախորդ հոդվածը‘ Մեսսին պաշտոնապես հռչակվեց Լա Լիգայի տիրակալ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը փորձում է խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը’