‘Մեսսին և Բարտոմեուն Մոնակոյում կքննարկեն առաջացած խնդիրները’

2485

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնել են Մոնակո: Այս մասին հաղորդում է Marca-ն: Վաղը Մոնակոյում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը, ինչպես նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունը:

Սպասվում է, որ ուղևորության ընթացքում Մեսսին և Բարտոմեուն կքննարկեն խնդիրները, որոնք առաջացել են վերջին շաբաթաների ընթացքում, ինչպես նաև կզրուցեն արգենտինացու նոր պայմանագրից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է վճարել «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրի ներկայիս հրաժարագինը: 30-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «կապտանռնագույններ»-ի հետ նախատեսված է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը: Այս տարվա հունիս ամսին կատալոնական ակումբը հայտարարեց, որ համաձայնության է հասել Մեսսիի հետ նոր պայմանագրի կնքման հարցում:

Նախորդ հոդվածը‘Marca. Զիդանը առանց բանակցելու նոր պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը’