‘Marca. Զիդանը առանց բանակցելու նոր պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ’

2540

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մինչև 2020 թվականը երկարաձգել է պայմագրի ժամկետը ակումբի հետ՝ նույնիսկ առանց բանակցելու: Այս մասին հաղորդում է մադրիդյան Marca պարբերականը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆրանսիացի մասնագետը չի էլ քննարկել համաձայնագրի ֆինանսական կողմերը: Զիդանը նոր պայմանագիր է կնքել այնպիսի պայմաններով, որոնք ընդունելի են եղել «արքայական» ակումբի ղեկավարության համար:

Ավելի վաղ, իսպանական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ 45-ամյա մասնագետի նոր պայմանագրի համաձայն նրա տարեկան աշխատավարձը 4.35 մլն եվրոյից կհասնի 8 մլն եվրոյի: Սակայն այդ գումարի  մի  մասը կվճարվի բոնուսների տեսքով՝ որոշակի հաջողությունների առկայության պարագայում: Հիշեցնենք, որ Զիդանը Իսպանիայի ամենատիտղոսակիր ակումբը գլխավորել է 2016 թվականի հունվարին: Այս ժամանակահատվածում «Ռեալ»-ը նվաճել է 7 տիտղոս՝ այդ թվում Չեմպիոնների լիգայի երկու գավաթ:

Նախորդ հոդվածը‘ՄԽ ամերիկացի համանախագահը հրապարակել է ԼՂ կարգավորման պլանի հիմնական կետերը’
Հաջորդ հոդվածը‘Մեսսին և Բարտոմեուն Մոնակոյում կքննարկեն առաջացած խնդիրները’