Մեսսի․ Չեմ վերադառնա «Բարսելոնա», տեղափոխվում եմ «Ինտեր Մայամի»

164

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կշարունակի հյուսիսամերիկյան ՄԼՍ-ում։

«Ես չեմ վերադառնա «Բարսելոնա», տեղափոխվում եմ «Ինտեր Մայամի»։ Տրանսֆերը դեռ 100 տոկոսով փակ չէ, բայց որոշումն ընդունվել է, մնում են մանրուքներ։ Ես առաջարկներ ունեի եվրոպական ակումբներից, բայց Եվրոպայում ցանկանում էի խաղալ «Բարսելոնայում»։ Դա տեղի չունեցավ։ Խնդիրը միայն գումարը չէ, այլապես կընդունեի առաջարկ Սաուդյան Արաբիայից»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռանալուց հետո Մեսսին ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Նախորդ հոդվածը«Վեստ Հեմը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԷրլինգ Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ