«Վեստ Հեմը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը (տեսանյութ)

141

Լոնդոնի «Վեստ Հեմը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած եզրափակիչում անգլիական թիմը 2:1 հաշվով առավելության հասավ իտալական «Ֆիորենտինայի» նկատմամբ։

«Վեստ Հեմից» աչքի ընկան ալժիրցի հարձակվող Մոհամեդ Սաիդ Բենռահման եւ անգլիացի կիսապաշտպան Ջարոդ Բոուենը։

Անցած տարի Կոնֆերենցիաների լիգայի առաջին գավաթակիր էր դարձել իտալական «Ռոման»։

Կոնֆերենցիաների լիգա, եզրափակիչ

«Ֆիորենտինա» — «Վեստ Հեմ»՝ 1:2 (տեսանյութ)

Ջակոմո Բոնավենտուրա,  67 — Մոհամեդ Սաիդ Բենռահմա, 62, 11մ, Ջարոդ Բոուեն, 90

Նախորդ հոդվածըՀարավային Կորեան դիվանագիտության հաղթանակն է համարում ՄԱԿ-ի ԱԽ-ում իր երկրի ընդգրկումը
Հաջորդ հոդվածըՄեսսի․ Չեմ վերադառնա «Բարսելոնա», տեղափոխվում եմ «Ինտեր Մայամի»