‘Մերկելը դեմ է Եվրահանձնաժողովի նախագահի ուղիղ ընտրությանը’

813

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել Եվրահանձնաժողովի նախագահին ուղիղ քվեարկության միջոցով ընտրելու գաղափարի դեմ, չնայած, որ այս դրույթը  ներառված է նրա ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ծրագրում: Այդ մասին Մերկելը հայտարարել է կիրակի  հրապարակված Spiegel ամսագրի հետ հարցազրույցում:

Եվրահանձնաժողովի եւ ԵՄ Խորհրդի նախագահներին ուղղակի քվեարկության միջոցով ընտրելու գաղափարն առաջ է քաշվել 2012-ի սեպտեմբերին: Նախաձեռնության հեղինակների թվում է ԳԴՀ ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն: Այժմ Եվրահանձնաժողովի (ԵՄ գործադիր մարմնի) ղեկավարի թեկնածությունն առաջադրում է ԵՄ 27 երկրների ղեկավարների լիազոր Խորհուրդը, եւ ընտրվում է Եվրախորհրդարանի կողմից 5 տարի ժամկետով: 2004-ից ի վեր Եվրահանձնաժողովի պաշտոնում պորտուգալացի Ժոզե Մանուել Բարոզուն է:

Մերկելը հայտարարել է, որ վերապահումով է վերաբերում այդ առաջարկին: «Ժողովրդի կողմից ուղղակի ընտրված Եվրահանձնաժողովի նախագահը միանգամայն այլ ծավալի իշխանությամբ օժտված կլինի, քան այժմ: Բայց դա կխախտի ԵՄ ողջ կառուցվածքում առկա հավասարակշռությունը», — ընդգծել է բունդեսկանցլերը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանցի ակտիվիստները՝ հանուն Թուրքիայում բռնության երնթարկված ցուցարարների’
Հաջորդ հոդվածը‘Սերժը Լիսկային պաշտոնանկ կանի՞, թե… առջեւում ընտրություններ չկան ‘