‘Սերժը Լիսկային պաշտոնանկ կանի՞, թե… առջեւում ընտրություններ չկան ‘

2180

Լրագրող Արման Գալոյանը «Ֆեյսբուքում» գրում է.

Սերժ Սարգսյանը հայտնի Նեմեց Ռուբոյին ԱԺ պատգամավորի մանդատից զրկեց (ըստ պաշտոնական վարկածի՝ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց ու մանդատը վայր դրեց), քանի որ նրա թիկնապահները «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկելով սպանել էին Վահե Ավետյանին: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ:

Հիմա հետաքրքիր է՝ իսկ հայտնի Լիսկան՝ Սուրիկ Խաչատրյանը արդյոք պաշտոնանակ կարվի այն բանից հետո, երբ հենց նրա տան մոտ նրա «մարդկանց» կողմից կատարված սպանության համար: Հետաքրքիր է՝ վաղը նախագահականում Լիսկան հանդիպում կունենա Սերժի հետ, հետաքրքիր է՝ վաղը Լիսկան բարոյականություն կունենա հրաժարականի դիմում ներկայացնելու, կամ մեծն բարեփոխիչ Տիգրան Սարգսյանն արդյոք այդքան համարձակություն կունենա պարզապես Լիսկայի պաշտոնանկության որոշում կայացնելու համար:

Թե՞ այնուամենայնիվ արդարադատությունը մեզ մոտ ընտրողական է, ու քանի որ առջեւում ընտրություններ չկան, իշխանությունները չեն փորձի այս անգամ մտնել օրինապաշտի, արդարադատություն իրականացնողի կերպարի մեջ:

Նախորդ հոդվածը‘Մերկելը դեմ է Եվրահանձնաժողովի նախագահի ուղիղ ընտրությանը’
Հաջորդ հոդվածը‘Ռազմական ուսումնարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՊՆ-ը շտապ խորհրդակցություն է հրավիրել’