‘Մերկելը Ռուսաստանին մեղադրել է Ղրիմը բռնակցելու մեջ’

873

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Մոսկվայի գործողությունները Ղրիմում` առաջին անգամ այս առիթով օգտագործելով «անեքսիա» (բռնակցում) բառը: Կանցլերի խոսքով, Ռուսաստանի գործողությունները իրոք հակասում են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սահմանված միջազգային իրավունքի նորմերին:

Իր գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ նա հանդես է եկել ուկրաինական հարցում Եվրոպայի խոհեմ եւ վճռական գործողությունների օգտին, փոխանցում է Deutsche Welle-ն:  

Նա ասել է, որ պետք է հնարավորն անել Ռուսաստանի հետ երկխոսությունը չընդհատելու համար, միեւնույն ժամանակ, բանակցությունները Մոսկվայի հետ պետք է ընթանան «բավականաչափ կոշտ» այն հարցերում, որոնք վերաբերում են եվրոպական արժեքներին:

Այսօր Մերկելը Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումներ կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Դոնալդ Տուսկի հետ: Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն հաջորդ երկուշաբթի` մարտի 17-ին: Մինչդեռ, Մերկելը գտնում է, որ պատժամիջոցները ավելի շատ վնասակար կլինեն Եվրոպայի համար:
Կարեւոր է, որ Եվրամիության երկրները միասնական լինեն Լիսաբոնից մինչեւ Ռիգա, նշել է ԳԴՀ կանցլերը: 

Նախորդ հոդվածը‘Վաղը Մալաթիա-Սեբաստիայում ջուր չի լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Չէի կարող կողմ քվեարկել — Yerkir.am’