‘Մերկելի «սխալ» մանյակը հեռուստաբանավեճից հետո քննարկվող հիմնական հարցն էր’

821

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի  և առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա հիմնական մրցակից Պեր Շտայնբրուքի միջև նախընտրական հեռուստաբանավեճը, որ կայացել է կիրակի գիշերը, անհարմար վիճակի մեջ է գցել կառավարության ներկա ղեկավարին:

Մերկելը հեռուստաբանավեճի է ներկայացել սև կոստյումով և ԳԴՀ դրոշի գույներով մանյակով՝ սև, կարմիր, ոսկեգույն: Սակայն մանյակի օղակների հերթականությունը չի համընկել դրոշի գույների հերթականությանը, և դա երևի թե ավելի մեծ ուշադրության է արժանացել հեռուստադիտողների և ինտերնետ-օգտատերերի կողմից, քան բուն հեռուստաբանավեճը: Բանավեճի մեկնարկից տասնհինգ րոպե անց Twitter-ում հայտնվել է Deutschland Kette («Գերմանիա» մանյակ) էջը, որտեղ հենց զարդն ինքը «գրել» է. «Նա ինձ սխալ է կրում, ես Բելգիան չե՛մ»:

Ինչ վերաբերում է կանցլերի երկու հիմնական թեկնածուների բուն հեռուստաբանավեճին, ապա սոցիոլոգիական հարցման համաձայն՝ դրա արդյունքում ակնհայտ հաղթող չի եղել: Քննարկվել են թե՛ ներքաղաքական (հարկերի բարձրացում, բժշկական ապահովագրություն, նվազագույն աշխատավարձ, թոշակ և այլն) և թե՛ արտաքին քաղաքական (Սիրիայում ռազմական միջամտություն, ամերիկյան հատուկ ծառայությունների լրտեսական գործունեություն, օգնություն եվրոպական ճգնաժամային պետություններին, մասնավորապես՝ Հունաստանին և այլն) հարցեր: Ընդ որում՝ Սիրիայի հակամարտության հարցում կողմերը համակարծիք են եղել. Բաշար Ասադի վարչակարգի կողմից քիմիական զենք կիրառելուն ուժային պատասխան տալու համար հարկավոր է միջազգային մանդատ ստանալ, և «Գերմանիան չի մասնակցի այդ գործողությանը»,- ընդգծել են կողմերը, փոխանցում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘Խաղաղության միջազգային օրը թուրքերը մտածում են Սիրիայի մասին’
Հաջորդ հոդվածը‘Թիվ 38 ընտրատարածքում մեկնարկել է քարոզարշավը’